Ինչո՞վ եք տարբերվում սովետից, եթե այդքան համոզված եք ձեր ճշմարտացիության մեջ, եկեք քննարկենք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին
17 Նոյեմբերի 2026, 10:34
Եթե ամեն ինչ լավ է, ինչի՞ց եք վախենում․ եկեք քննարկենք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին
Եթե խնդիր ունեք, եթե դեմ եք այդ պնդումներին, ինչի՞ց եք վախենում։ ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և իրավական երաշխիքների վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցին։
Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել առաջարկին՝ թույլ չտալով այն ներառել օրակարգում։
«Եկեք կողմ քվեարկենք և այս դահլիճում քննարկենք Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական բանտարկյալների առկայության և քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի հարցերը։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, եթե ժողովրդավարություն է, եկեք քվեարկենք, եկեք այդ հարցը քննարկենք։ Էդ ո՞նց է լինում․ տիպիկ սովետ։ Ինչո՞վ եք տարբերվում սովետից»,- ասել է պատգամավորը։