Ինչպե՞ս Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» գողացված կտավը վերադարձավ Հայաստան

29 Հուլիսի 2023, 15:28

Հայեր | Մշակույթ

206 տարի առաջ այս օրը ծնվեց հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Երկու հարյուրամյակ անց էլ նրա կտավները մնում են ոչ միայն անգերազանցելի, այլև Այվազովսկու արվեստի սիրահարները չեն դադարում նորանոր մանրամասներ բացահայտել նկարչի կենսագրությունից ու կտավների անցած ուղուց։

Ծովանկարչի ծննդյան տարեդարձին ընդառաջ Alpha News-ը գնացել է մի կտավի պատմության հետքերով ու հետաքրքիր մանրամասներ բացահայտել։

1989թ-ին Երևանում ԱՕԿՍ-ի շենքից գողացված Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը շուրջ 20 տարի անց վերադարձվեց Երևան և հանձնվեց Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդին։

12 տարի անց գուցե շատերը մոռացել են, բայց այն ժամանակ լուսաբանվեց, որ կտավը Երևանին վերադարձրեց ՌԴ Դաշնային Խորհրդի սենատոր Հովհաննես Օհանյանը։

Շատ քչերը, սակայն, գիտեն, որ գողացված նկարի հետքերը գտնվեցին թեոդոսիացի հյուսն Նիկոլայ Լեվենկոյի շնորհիվ։ Վերջինս 40 տարի շարունակ ուսումնասիրել է, կազմել նկարչի գործերի կատալոգ և ամենօրյա ռեժիմով հետևում է ծովանկարչի կտավների տեղաշարժը, բացահայտում նոր փաստաթղթեր, նոր մանրամասներ։

Ինչպե՞ս Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը վերադարձավ Հայաստան, ինչպե՞ս էր այն հայտնվել սենատոր Հովհաննես Օհանյանի հավաքածուում և ինչպե՞ս էր գողացված կտավի հետքի վրա դուրս եկել Նիկոլայ Լեվենկոն, պատմում է մեր տեսանյութը։