Ինչպես է ստեղծվել Մարտիրոս Սարյանին նվիրված մուրալը

22 Սեպտեմբերի 2026, 23:55

Մշակույթ

Դոնի Ռոստովի հայ համայնքն իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանին նվիրված մուրալի ստեղծման ընթացքը։

Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում հայտնվել է նոր գեղարվեստական օբյեկտ, որը ներշնչված է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությամբ։ Մուրալը զարդարել է նկարչի հուշարձանի հարակից պատը՝ Սարյանի փողոցի և Կիզիտերինովսկի նրբանցքի խաչմերուկում։

Նախաձեռնության հեղինակը նկարիչ Գարիկ Ասլանյանն է։ Կոմպոզիցիայի հիմքում նա օգտագործել է հայտնի Սարյանի «Հայաստան» պաննոն, որը նկարչի հանրահայտ մոնումենտալ ստեղծագործությունն է։ Այն գովերգում է հայկական բնաշխարհը ։

Աշխատանքի ստեղծման համար պահանջվել է շուրջ երկու շաբաթ։ Գործընթացում հեղինակը կիրառել է ժամանակակից տեխնոլոգիաներ․ VR ակնոցի միջոցով նա պատրաստի էսքիզը պրոյեկտել է պատին, ապա պատկերը ճշգրտորեն տեղափոխել մեծածավալ մակերեսի վրա։