Ինչպիսի առաջնորդ եք պատկերացնում՝ հիստերիկ, ստախոս, թե՞ աշխատող․ Քոչարյանը՝ գյումրեցիներին

«Իմ նախագահության տարիներին Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենաշատն եմ եղել։ Ստուգում էի՝ արդյոք կարողանում ենք պահել շինարարության տեմպերը, թե ոչ, կամ՝ ինչ կարելի է անել քաղաքը վերականգնելու համար։ Ինձ համար սա եղել է արժանապատվության հարց»,- այս մասին գյումրեցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում ոչ մի ղեկավար այնքան աշխատանք չի կատարել, որքան ինքը։ Ըստ նրա՝ նույնիսկ եթե այսօր մեկ այլ անձ ընտրվի, չի կարողանալու անել այնքան աշխատանք, որքան ինքը կանի, եթե ընտրվի։

«Ինչպիսի՞ առաջնորդ եք դուք պատկերացնում՝ հիստերիկ, ստախոս, լաչառ, թե՞ աշխատող, խոսքի արժեքն իմացող առաջնորդ, որը գիտի, թե ինչ է դիվանագիտությունը, ինչ է հաղթանակը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։