«Մասթերս»-ում հանդես կգան Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը

22 Փետրվարի 2024, 14:35

Սպորտ

Հայտնի է դարձել մարտի 6-ից 17-ը Ինդիան Ուելս (ԱՄՆ) քաղաքում ««Մասթերս» մրցաշարի զուգախաղում մասնակիցների նախնական կազմը: Այս մասին գրում է championat.com-ը:

Զուգախաղում հանդես կգան ռուսաստանցի հայ թենիսիստ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան), Ալեքս դե Մինորը և Ալեքսեյ Պոպիրինը (Ավստրալիա), Յաննիկ Սիները և Լորենցո Սոնեգոն (Իտալիա), Ալեքսանդր Բուբլիկը (Ղազախստան) և Ադրիան Մաննարինոն (Ֆրանսիա), ինչպես նաև Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա) և Դեն Էվանսը (Մեծ Բրիտանիա)։