«Individuum»-ը կթողարկի Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Կոլյա Ստեփանյանի գիրքը

24 Հունվարի 2025, 17:52

Մշակույթ

«Individuum» հրատարակչությունը կթողարկի Արցախյան երկրորդ պատերազմի վետերան Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» գիրքը։

«Որտե՞ղ»-ը անգլերենի և չինարենի ուսուցիչ Կոլյա Ստեփանյանի անկեղծ ու սուր, սադրիչ և հակասական, անհավանական գիրքն է»,գրում է armeniangc.com-ը:

Գիրքը վաճառքում կհայտնվի փետրվարի վերջին։

2020 թվականին մոսկվահայ 22-ամյա Կոլյա Ստեփանյանը մեկնել է Հայաստան և ծնողներից թաքուն անցել է զինվորական ծառայության, մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին:

Երկու շաբաթ տևած մարտերից հետո նա անհետ կորել է 70 օրով։ Թե ուր է եղել, ինչպես է հաջողվել դուրս գալ թաքստոցից, Կոլյան պատմել է իր գրքում: