Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը» ֆիլմը ներկայացված է Amazon Prime Video-ում
07 Փետրվարի 2025, 11:50
Հայ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը» անիմացիոն վավերագրական ֆիլմը ներկայացվել է Amazon Prime Video-ում:
Այժմ ֆիլմը կարելի է տեսնել Amazon ընկերության սթրիմինգային ծառայությունում, որի օգտատերերի թիվը գերազանցում է 175 միլիոնը:
«Ավրորայի արշալույսը» ֆիլմում ներկայացված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի սարսափելի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի ուժի և վճռականության շնորհիվ 1917 թվականին աղջիկը փրկություն է գտել ԱՄՆ-ում։