Ինքնիշխանությունը չի կարելի արտապատվիրակել․ Գևորգ Ղուկասյան
25 Հուլիսի 2025, 23:25
Ինքնիշխանությունը չի կարելի արտապատվիրակել, արտապատվիրակում են ծառայությունը, ինչի մասին խոսք չկա։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանն՝ անդրադառնալով Սյունիքով միջանցքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին։
«Փաստ է, որ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին չի հաջողվել ԱՄՆ վարչակազմի համար որոշ «կարմիր գծեր» սահմանել, հակառակ դեպքում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն առանց փոխհամաձայնեցման հայտարարություն չէր անի»,- ասել է Ղուկասյանը։
Նա նշել է, որ մեկ օրում ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած էթնիկ զտումները դատապարտող երկու կարևոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ կարևոր նախաձեռնություններից էր նաև այն, որ 87 կոնգրեսականներ նախագահ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն Արցախ։
«Սա հստակ քաղաքական ուղերձ է Կոնգրեսի կողմից՝ ուղղված ԱՄՆ վարչակազմին։ Հատկանշական է, որ այս նամակը ստորագրել են և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները»,- հավելել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուն։
Մանրամասները՝ տեսանյութում։