Իր կուրսի ցանկացած քննադատություն Փաշինյանը դիտարկում է որպես հեղաշրջման փորձ․ Անդրեյ Սիդորչիկ

Ռուս լրագրող, քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը Alpha News-ի եթերում մեկնաբանել է այն լուրերը, որ Հայաստանը դադարեցրել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը։

Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը ռուսական ցանկացած լրատվամիջոց ընկալում է որպես թշնամական։

«Սա պարոն Փաշինյանի (ՀՀ վարչապետի) հստակ ընտրված կուրսն է, որը հանգեցնում է հայ-ռուսական հարաբերությունների խզմանը, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում։ Սա շարունակությունն է այն միջոցառումների, որոնք նա արդեն ձեռնարկել էր նախկինում, ուստի, ըստ ամենայնի, կարծում ենք, որ ապագայում էլ դրանք կշարունակվեն։ Այստեղ ոչ մի նոր բան ակնկալել պետք չէ։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի ֆոբիաներով պետք է զբաղվեն բժիշկ-հոգեբույժները։

Այսօր պարոն Փաշինյանը շատ դեպքերում ռուսական ցանկացած լրատվամիջոց ընկալում է որպես թշնամական։ Նա իր գործունեության վերաբերյալ որոշակի ցանկացած հայտարարություն դիտարկում է որպես պետական հեղաշրջման փորձ»,- ասել է Սիդորչիկը։

Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին՝ քաղաքագետը նշել է, որ այս դեպքում մնում է միայն ափսոսանք հայտնել, որ արժանավոր հայ ժողովուրդին ղեկավարում է տվյալ մարդը։

«Դիվանագիտական մակարդակով Ռուսաստանը, հնարավոր է, ափսոսանք հայտնի։ Ուրիշ ինչ ձևով կարող է շատ մեծ երկիրն արձագանքել մեկ այլ երկրի շատ փոքր ու խնդրահարույց քաղաքական գործչի վարքագծին։ Կարելի է միայն ափսոսանք հայտնել, որ տվյալ մարդը կառավարում է արժանավոր հայ ժողովրդին»,- եզրակացրել է մեր զրուցակիցը: