Իրանա-իսրայելական էսկալացիայի ֆոնին ՀՀ տնտեսական աճը կարող է լինել 1,3%՝ 5.1%-ի փոխարեն. Վահե Հովհաննիսյան

16 Հունիսի 2025, 19:10

Տնտեսություն և Բիզնես

Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել դեպի Հայաստան մատակարարումների վրա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը քննարկում է տարբեր ռիսկային սցենարներ։

«Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5.1-ի փոխարեն լինել 1.3 տոկոս: Իսկ ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանը, կան երևույթներ, որոնք մեզ վրա և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն կարող են ունենալ: Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից»,- ասել է Հովհաննիսյանը: