Իրանական քանդակի լուռ մայրիկը. քանդակագործ Լիլիթ Տերյանը դարձել է 93 տարեկան

02 Հունվարի 2024, 23:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

«Իրանական քանդակի լուռ մայրիկը». իրանցի հայտնի քանդակագործ Լիլիթ Տերյանը դարձել է 93 տարեկան։

Տերյանը ծնվել է 1930թ. դեկտեմբերի 31-ին Թեհրանում հայ ընտանիքում: Նրա մայրը նկարչի կրթություն է ստացել Ֆրանսիայում, իսկ հայրը աշխատել Է Թեհրանի բանկում։ Դեռ փոքր հասակից Լիլիթը կերպարվեստի հանդեպ հակվածություն է դրսևորել, և կյանքի համար զբաղմունքի ընտրությունը որոշվել է արդեն մանկության տարիներին։

Դպրոցից հետո նա ընդունվել Է Թեհրանի համալսարան, որտեղ սկսել է ուսումնասիրել կերպարվեստի տեսությունը։ Այնուհետև տեղափոխվել է սովորելու և աշխատելու Ֆրանսիայում՝ Փարիզի Գեղարվեստի ակադեմիայում։ Ֆրանսիայում սովորելուց հետո, որտեղ Լիլիթի ապագան կարող էր ավելի հեռանկարային լինել, նա, միևնույն է, վերադարձել է Իրան և 1960 թվականից սկսել է դասավանդել Թեհրանի համալսարաններում՝ կերպարվեստի քոլեջում:

Իրանում վաղուց արդեն սովոր են, որ երիտասարդ քանդակագործները, երբեմն նույնիսկ գեղանկարիչները, գրեթե անպայման Լիլիթ Տերյանի աշակերտներն են, և տարիների ընթացքում նրան սկսել են անվանել «Իրանի ժամանակակից քանդակի մայրը»:

2008 թվականին առաջին անգամ անհատական ցուցահանդեսում ներկայացվել են նրա աշխատանքները Թեհրանի Silver Publishing հրատարակչությունում։

Քանդակագործ Լիլիթ Տերյանի աշխատանքները Իրանում կարելի է տեսնել ամենուր, իսկ հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները երբեք ուշադրությունից չեն զրկել նրան: Նկարչուհին իր ստեղծագործություններում համադրել է հայկական, պարսկական և եվրոպական արվեստի ավանդույթները:

Լիլիթ Տերյանը մահացել է 2019 թվականին իր հայրենի Թեհրանում։