Երրորդ կողմի մասնակցությունը ագրեսիային նրանց կդարձնի օրինական ռազմական թիրախներ․ Թեհրան

13 Հուլիսի 2026, 11:52

Քաղաքականություն

Իրանի դեմ իրականացվող ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն կամ աջակցություն նրանց կդարձնի Իրանի պատասխան հարվածների օրինական ռազմական թիրախ։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

«Ագրեսոր կողմերի հետ ցանկացած մասնակցություն կամ համագործակցություն կունենա իր հետևանքները, իսկ այն աղբյուրներն ու վայրերը, որոնցից հարվածներ են հասցվում Իրանին, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի դեմ հերթական հարձակման ավարտի մասին, որը տևել էր գրեթե վեց ժամ։