Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան․ Մեհդի Սոբհանի

17 Հունիսի 2025, 17:08

Քաղաքականություն

Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործողությունների հետևանքով քանի՞ իրանցի է լքել Իրանն ու Հայաստան տեղափոխվել, դեսպանը նշել է.

«Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել։ Սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել. այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր»: