Շուրջ 3000 հայ մասնակցել է Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը

20 Հուլիսի 2026, 19:20

Մշակույթ

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըհայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

Դեսպանատնից նշել են, որ հուլիսի 16–18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից։ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը նշել է, որ արարողության պատգամն Իրանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու անդորրի հաստատման մաղթանքն է։