Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Մասուդ Փեզեշքիան

28 Ապրիլի 2025, 11:10

Քաղաքականություն

Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում: Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ադրբեջանական AZTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»,- հավելել է Փեզեշքիանը: