Իրանն ունի իր իրավունքները պաշտպանելու անհրաժեշտ ներուժը․ Պեսկով
28 Հուլիսի 2026, 12:57
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի կողմից Կասպից ծովում իրանական նավի վրա իրականացված հարվածն անվանել է ագրեսիվ գործողություն և հայտարարել, որ Իրանը ինքնիշխան պետություն է, որը վճռականորեն պաշտպանում է իր իրավունքները և ունի դրա համար անհրաժեշտ ներուժ։
«Գործողությունները ագրեսիվ բնույթ ունեն, Կիևի ռեժիմը հարձակումներ է իրականացնում տարբեր երկրների դեմ։ Ավելի վաղ Կիևի ռեժիմը հարձակվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության վրա՝ պայթեցնելով կարևոր էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, իսկ այժմ այն հարված է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իրանական նավը», — լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով Իրանի և Ուկրաինայի հարաբերությունների վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ Իրանը ինքնիշխան պետություն է, որը շատ վճռական է իր իրավունքները պաշտպանելու հարցում և ունի դրա համար համապատասխան ներուժ։
«Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Սակայն այս հակամարտության աշխարհագրության ընդլայնումը, իհարկե, այն է, ինչ մենք չէինք ցանկանա տեսնել», — հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել էին իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մի քանի մարդ՝ վիրավորվել։