Իրանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն

13 Հունիսի 2025, 20:28

Քաղաքականություն

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ՝

էլեկտրոնային հասցեով (armiranembassy@mfa.am),

սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով,

ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝
( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)։