Իրանցիները դուրս են եկել փողոց՝ նշելու ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունը․ ԶԼՄ-ներ
08 Ապրիլի 2026, 10:24
Իրանցիները ցնծում են՝ նշելով ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է իրանական 10 կետից բաղկացած ծրագրին։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ հրապարակելով տեսանյութեր Թեհրանի փողոցներից։
Վալի-Ասր փողոցում՝ Իրանի մայրաքաղաքի ամենաերկար փողոցում, բարձր հնչում է երաժշտություն, իսկ մարդիկ ծածանում են Իրանի դրոշները։ Տեսանյութերում նկատվում է նաև ավտոմեքենաների և երկանիվ տրանսպորտային միջոցների մեծ հոսք՝ ազգային դրոշներով։