Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության. Փեզեշքիան
04 Փետրվարի 2025, 12:30

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,- ասել է Իրանի նախագահը։