Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում քրդական զինված խմբավորումների օբյեկտներին
17 Հուլիսի 2026, 23:18
Իրաքի հյուսիսում պայթյուններ են գրանցվել։ Այս մասին հաղորդել է Իրանական «Tasnim» լրատվականը։ Նրանց փոխանցմմաբ գործակալության Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գործող քրդական զինված խմբավորումներին պատկանող օբյեկտներին, գրում է «Kurdistan human rights»-ը։
Իրանական կողմի տվյալներով՝ հարվածների թիրախում եղել են զենքի և զինամթերքի պահեստներ, ինչպես նաև այդ խմբավորումների օգտագործած այլ ենթակառուցվածքներ։
ԻՀՊԿ-ն տվյալ խմբավորումներին մեղադրում է Իրանի տարածքում անվտանգության դեմ գործողություններ իրականացնելու մեջ։
Հարվածների հետևանքով հնարավոր զոհերի, վիրավորների և նյութական վնասների մասին ամբողջական տվյալներ առայժմ չեն հաղորդվում։
Միջազգային աղբյուրները ևս հայտնել են Իրաքյան Քրդստանում քրդական ընդդիմադիր խմբավորումների դիրքերի դեմ իրանական հարվածների մասին, սակայն թիրախների և վնասների վերաբերյալ մանրամասները դեռ ճշտվում են։