Իրանը հայտարարել է ստորգետնյա բազաներում գաղտնի նորագույն զինատեսակների առկայության մասին
14 Նոյեմբերի 2026, 00:10
Թեհրանը հայտնել է, որ իր ստորգետնյա հրթիռային համալիրներում տեղակայված են նորագույն գաղտնի զինատեսակներ, որոնք մինչ օրս հանրությանը չեն ներկայացվել։
Ինչպես հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին, երկրի ստորգետնյա զինանոցներն օժտված են թաքնված ռազմական ներուժով, որի մասին միջազգային հանրությունը դեռևս տեղեկություն չունի։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ խոսքը հեռանկարային հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասին է, որոնց պաշտոնական ցուցադրությունը դեռևս չի կայացել։