Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հրաժարվելով բացել Հորմուզի նեղուցը

03 Օգոստոսի 2026, 21:24

Քաղաքականություն

Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նոր առաջարկը։ «Al Mayadeen» հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը հայտարարել է, որ նեղուցը փակ կմնա մինչև հակամարտության լիակատար կարգավորումը։

Աղբյուրի տվյալներով՝ Վաշինգտոնը որոշակի զիջումների է գնացել՝ համաձայնելով Հորմուզի նեղուցի հարավային ծովային ուղու փակ մնալուն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն օգոստոսի 3-ին, ինչպես նաև հայտարարել էր Իրանի դեմ նախատեսվող հարվածի չեղարկման մասին։