Իրանը կարող է չեզոքացնել պատժամիջոցները հարևանների հետ սերտ համագործակցության միջոցով․ Փեզեշքիան

02 Մարտի 2025, 19:22

Քաղաքականություն

Ազգային միասնությունը,հարևանների հետ ավելի սերտ համագործակցությունը և միջազգային համաձայնագրերի օգտագործումը կօգնեն Իրանին հաղթահարել տնտեսական մարտահրավերները և չեզոքացնել պատժամիջոցները։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցությունը, առևտուրն ու համագործակցությունը, եթե արդյունավետ իրականացվեն տարածաշրջանային այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), BRICS խումբը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԱՄՆ պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնեն, և մենք ուժով, արժանապատվորեն և պատվով կդիմակայենք այդ մարտահրավերներին»,- ասել է Փեզեշքիանը:

Իրանի նախագահը կոչ է արել օրենսդիրներին և քաղաքացիներին աջակցել իր վարչակազմին՝ լուծելու տնտեսական խնդիրները և էներգետիկ անհավասարակշռությունը: