Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները

19 Սեպտեմբերի 2026, 21:15

Միջազգային

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության առաջարկ, «Ալ Ջազիրա»-ին ասել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։

«Մենք կապի մեջ ենք կատարցի միջնորդի հետ, որը Վաշինգտոնին փոխանցել է պատերազմը դադարեցնելու մեր պայմանները, և մենք սպասում ենք նախագահ Թրամփի պատասխանին այս հարցի վերաբերյալ», — ասել է նա։

Պահանջների թվում են բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, սառեցված ակտիվների ազատումը և ծովային շրջափակման վերացումը, հավելել է իրանցի պաշտոնյան։

Ռեզային նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Թեհրանին հիմք են տալիս դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, չնայած Իրանը շարունակում է հավատարիմ մնալ հանգուցյալ գերագույն առաջնորդի ֆեթվային և չի փոխել իր միջուկային դոկտրինը։