Իրանը կրկին հարվածել է տարածաշրջանի երկրների տարածքին
19 Հուլիսի 2026, 17:19
Քուվեյթը հայտարարել է, որ Իրանը հարվածել է էլեկտրակայանին և ջրի աղազերծման կայանքին, հաղորդում է Al Jazeera-ն։Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, էլեկտրաէներգիայի արտադրությունը խափանվել է։ Սա արդեն երկրորդ նման հարձակումն է երկու օրվա ընթացքում։
Բացի այդ, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հնչել են օդային տագնապի շչակներ։
Ինչպես հաղորդում է IRIB-ը, Բահրեյնում նույնպես հնչել են ազդանշանային շչակներ։
Բացի այդ, Իրանն Ահվազի երկնքում MQ-9 անօդաչու թռչող սարք է խոցել, հաղորդում է Pars Today-ը։