Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը

20 Հունիսի 2026, 17:45

Քաղաքականություն

Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը նավագնացության համար՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող հարձակումների և ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի դրույթների խախտման, որը վերաբերում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հրադադարի պահպանմանը։ Այդ մասին ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբի հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի կողմից տրված խոստումների կոպիտ խախտման և պատերազմի դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին կետի չկատարման, ինչպես նաև Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատճառով հայտարարվում է Հորմուզի նեղուցի փակման մասին», — նշվում է շտաբի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է նաև, որ եթե Լիբանանի նկատմամբ ագրեսիան շարունակվի, Թեհրանը նոր քայլեր կձեռնարկի՝ հակառակորդին ստիպելու կատարել իր ստանձնած պարտավորությունները։