Իրանը պատրաստ է հարվածել նավթատար երթուղիներին. զգուշացում հարևան երկրներին
23 Օգոստոսի 2026, 15:00
Իրանը պատրաստ է հարվածներ հասցնել ոչ միայն Հորմուզի նեղուցով անցնող նավթատար նավերին, այլև Պարսից ծոցի երկրներից նավթի տեղափոխման մյուս բոլոր երթուղիներին, եթե տարածաշրջանի պետությունները միանան ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ Ռեզային կոչ է արել հարևան երկրներին չմասնակցել Թեհրանի դեմ Վաշինգտոնի տնտեսական պատերազմին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Իրանը նրանց կդիտարկի որպես թշնամիներ։ Նա ընդգծել է, որ ամերիկյան պատժամիջոցներին հարևանների միանալու դեպքում Պարսից ծոցից և Հորմուզի նեղուցից «նավթի և ոչ մի կաթիլ դուրս չի գա»։
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև հավելել է, որ թեև Իրանը չի ձգտում պատերազմի ընդլայնմանը, սակայն նման սցենարի դեպքում թիրախավորելու է տարածաշրջանային արտահանման բոլոր ուղիները և վնաս է հասցնելու ԱՄՆ-ին աջակցող երկրների շահերին։