Իրանը վերջին շրջանում ակտիվացրել է դիվանագիտական շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Իսմայիլ Բաղայի

03 Փետրվարի 2025, 15:33

Քաղաքականություն

ԻԻՀ ԱԳ նախարար Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը վերջին շրջանում ակտիվացրել է դիվանագիտական շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Այդ շփումներն ուղղված են անվտանգության ամրապնդմանը: Իրանը լավ հարաբերություններ է պահպանում երկու հարևանների հետ, իսկ կովկասյան տարածաշրջանի և բոլոր հարևանների անվտանգությունը շատ կարևոր է Թեհրանի համար»,- հավելել է իրանցի պաշտոնյան: