Իրավապահ համակարգը գործում է մեկ մարդու քմահաճույքով․ Աննա Գրիգորյան
31 Օգոստոսի 2026, 13:30
Իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իրավապահ համակարգի վրա ունեցած ազդեցությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ իրավապահ համակարգը գործում է մեկ մարդու քմահաճույքով:
«Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքացի, որ չտեսնի, թե ինչպես է աշխատում իրավապահ համակարգը: Ուղղակի հրաման է իջեցվում: Եթե առաջ իսկապես մի քիչ ջանք էին գործադրում, գաղտնի էին խոսում, հիմա՝ առանց որևէ կաշկանդվածության, առանց որևէ ձևականության են գործում»,- նշել է Գրիգորյանը: