Իրինա Ալեգրովայի հայկական արմատների ու ստեղծագործական ուղու մասին

05 Սեպտեմբերի 2023, 09:20

Հայեր | Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Իրինա Ալեգրովան ռուսական բեմի զարդն է և հրաշալի երգչուհի, որի հիթերը հայտնի են բոլոր սերունդներին, քանի որ Իրինայի երգերը վաղեմության ժամկետ չունեն։

Իրինայի հայրը վաստակավոր արտիստ և ռեժիսոր, ծագումով հայ Ալեքսանդր Սարկիսովն է, որ վերցրել է «Ալեգրո» բեմական անունը: Այն թարգմանաբար նշանակում է «կենսուրախ»։

Ռեժիսորը պատմել է, որ մանկության տարիներին իրենց տուն հաճախ էին գալիս երաժշտության աշխարհի հայտնի մարդիկ: Այդպես Իրինան մեծացել է ստեղծագործական միջավայրում։

Երաժշտության ոլորտում նրա առաջին ուսուցիչն ու դաստիարակը լեգենդար Կոնստանտին Օրբելյանն է եղել։

Իրինան նաև Electroclub խմբի մեներգչուհին է եղել, ելույթ է ունեցել Իգոր Տալկովի հետ, բայց հետագայում թողել է այն՝ սկսելով սոլո կարիերա:

2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երգչուհուն շնորհել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում:

2014 թվականին Լոս Անջելեսում հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Իրինա Ալեգրովան արժանացել է հատուկ մրցանակի՝ արտերկրում հայկական մշակույթը լավագույնս ներկայացնելու համար։ Kodak թատրոնի բեմում ռուս երգչուհին առաջին անգամ կատարել է «Հայաստան» երգը՝ այն նվիրելով հոր հիշատակին։