Իրինա Աղասարյանի և Իննա Սահակյանի աշխատանքները կցուցադրվեն Մոսկվայում

07 Դեկտեմբերի 2024, 22:37

Մշակույթ

Դեկտեմբերի 10-ից հունվարի 22-ը Մոսկվայի «Վինզավոդ» ժամանակակից արվեստի կենտրոնում տեղի կունենա «Լուսնին նայելով» ցուցահանդեսը։ Այս ցուցահանդեսը շարունակությունն է մի շարք ցուցահանդեսների, որոնք նվիրված են կինոյին։

Ցուցահանդեսին ներկայացված են նաև լուսանկարիչ Իրինա Աղասարյանի և ռեժիսոր Իննա Սահակյանի աշխատանքները։