Իրինա Կարապետյանը՝ 2023 թվականի շնորհալի և տաղանդավոր երիտասարդների ամենամյա մրցանակի դափնեկիր

17 Դեկտեմբերի 2023, 13:45

Հայեր | Մշակույթ

Վոլգոդոնսկում պարգևատրել են 2023 թվականի շնորհալի և տաղանդավոր երիտասարդների ամենամյա մրցանակի դափնեկիրներին։ Անվանական մրցանակների հավաստագրեր են ստացել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները և աշխատավոր երիտասարդները, ովքեր իրենց դրսևորել են գիտության, արվեստի, սպորտի կամ մասնագիտական գործունեության մեջ:

Մրցութային հանձնաժողովի կողմից այս տարի դիտարկվել է 62 դիմորդների պորտֆելը։

«Մասնագիտական-անձնական ինքնաիրացման և սոցիալ-նշանակալի գործունեության նվաճումներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Իրինա Կարապետյանը Վոլգոդոնսկից:

Իրինա Կարապետյանը Վոլգոդոնսկի բժշկական քոլեջի ուսանողուհի է, Росмолодежи-ի դրամաշնորհային մրցույթի և «Տարվա կամավոր 2022» քաղաքային մրցույթի հաղթող, առողջապահության հարցերով երիտասարդական վարչակազմի ղեկավարի տեղակալ: