Իրկուտսկում կցուցադրեն Անդրեասյան եղբայրների ֆիլմը՝ «Քոչարի»-ի կադրերով
04 Մայիսի 2025, 20:05
Իրկուտսկում Հաղթանակի օրվա կապակցությամբ կցուցադրվի Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Պատերազմ և երաժշտություն» ռազմական դրաման՝ «Քոչարի»-ի վավերագրական կադրերով Ռայխստագի պատերի տակ: Ֆիլմի հատուկ ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 8-ին, 9-ին և 10-ին New Cinema-ում:
Ֆիլմում նկարահանվել են Պավել Պրիլուչնին, Լիզա Մորյակը, Դավիթ Մխիթարելը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը և այլք։ Պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը և Ռուբեն Ջաղինյանը։ Ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվել են Հայաստանում։
Ֆիլմը պատմում է երեք հայ տղաների մասին, ովքեր պատերազմ են գնացել և դժոխքի միջով անցել ողջ խորհրդային ժողովրդի հետ։ Պատերազմը հանկարծակի ներխուժել է երեք ընկերների խաղաղ կյանք՝ ընդմիշտ փոխելով նրանց ճակատագրերը: Նրանցից յուրաքանչյուրը գնացել է ռազմաճակատ՝ տանը թողնելով ամենաթանկը։