Իշխան Գելոյանը հեռացել է Տուլայի «Արսենալ»-ից
28 Հունիսի 2025, 12:20

Կիսապաշտպան Իշխան Գելոյանը պայմանագրի ավարտից հետո հեռացել է Տուլայի «Արսենալ» ֆուտբոլային ակումբից։ Այս մասին հայտնել է լրագրող Սերգեյ Իլյովը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գործում էր մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը:
Գելոյանը թիմին միացել է 2023 թվականին և երկու մրցաշրջաններում անցկացրել է 50 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով։ Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: