Իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է․ Մինասյանը՝ շտաբներում իրականացվող խուզարկումների մասին
04 Հունիսի 2026, 13:29
Այն, ինչ այսօր անում է Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս ՔՊ-ի և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի, ոչ միայն մարդկանց հիմնական իրավունքների ոտնահարում է, այլև հանրային բարոյականության ոչնչացում։ Այս մասին ընտրախախտումների վերաբերյալ ասուլիսում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։
«Ինչպես հայտնի է, վաղ առավոտից իշխանությունն իր իրավապահ համակարգով գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի շտաբներում իրականացնում է օպերացիաներ։ Դրանք ոչ մի լուրջ հետևանքներ չեն ունենալու։ Բոլոր բացահայտումները խոսում են այն մասին, որ իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է։ Նրանք ուղղակի փորձում են հանրության մոտ կեղծ պատկեր ստեղծել, որ ընդդիմությունն իրականացնում է ընտրախախտումներ»,- նշել է դաշինքի անդամը։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ատելություն, թշնամանք է սերմանել հանրության մեջ, բայց այսօր փորձում է ցույց տալ, թե ինքն ունի հանրային աջակցություն։