Իշխանությունը միտումնավոր գերիների ազատ արձակման վերաբերյալ պահանջներ չի դնում. Արծվիկ Լալայան

28 Փետրվարի 2025, 17:14

Քաղաքականություն

Իշխանությունը միտումնավոր գերիների ազատ արձակման վերաբերյալ պահանջներ չի դնում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է արվեստագետ Արծվիկ Լալայանը:

«Իշխանությունը ոչ թե չի նախաձեռնում, այլ միտումնավոր գերիների ազատ արձակման համար պահանջներ չի դնում: Չնայած ինքը հնարավորություններն ունի բանակցություններում այս հարցերը բարձրացնելու ու Ալիևից պահանջելու, որ գերիները վերադարձվեն Հայաստան»,- ասել է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացվել՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով: