Իսլամ Մախաչևի թիմը UFC-ին խնդրել է չպատժել Արման Ծառուկյանին

23 Հունվարի 2025, 17:40

Սպորտ

Ռուս մարտիկ Իսլամ Մախաչևի մարզիչը UFC-ին խնդրել է չպատժել Արման Ծառուկյանին, ով դուրս է մնացել պայքարից: Այս մասին ամերիկացի մասնագետը հայտնել է Submission Radio-ին տված հարցազրույցում։

«Ես ցավում եմ նրա համար, քանի որ դա հիշեցնում է Խաբիբի հետ կատարվածը։ Նույնը պատահեց նրա հետ։ Ուստի ես Արմանին շուտափույթ ապաքինում եմ մաղթում և հուսով եմ, որ նա ստիպված չի լինի ևս մեկ մենամարտ անցկացնել տիտղոսի համար պայքարելուց առաջ: Ես հույս ունեմ, որ UFC-ն նրան կտա այդ հնարավորությունը», — հայտարարել է Քիքբոքսինգի ամերիկյան ակադեմիայի ղեկավարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք UFC 311 մրցաշարում Արման Ծառուկյանը և Իսլամ Մախաչևը պետք է պայքարեին չեմպիոնական գոտու համար: Սակայն մենամարտը չեղարկվեց Ծառուկյանի մեջքի վնասվածքի պատճառով: