Իսրայելի հայ համայնքի շրջանում զոհեր և վիրավորներ չկան
09 Հոկտեմբերի 2023, 14:10
Իսրայելի հայ համայնքի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին լրատվամիջոցներիբ հայտնել է Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը։
«Հայ համայնքին պատկանող գույքի վնաս նույնպես չի արձանագրվել։ Հայկական եկեղեցու վրա նոր հարձակումներ նույնպես չեն գրանցվել»,- ասել է նա։
Հակոբ Սևանի փոխանցմամբ՝ իրավիճակը Երուսաղեմում դեռ հանգիստ է.
«Չնայած այն հանգամանքին, որ փորձում են հարվածել Երուսաղեմին Գազայի հատվածից, իրավիճակը քաղաքում դեռ հանգիստ է։ Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգն իր գործն անում է՝ ոչնչացնելով հրթիռները։ Մենք բոլորս կիսում ենք մտահոգությունները տեղի ունեցողի վերաբերյալ: Մենք հուսով ենք, որ ռազմական իրավիճակը շուտափույթ կավարտվի»,- եզրափակել է Սևանը: