Իսրայելում ՌԴ դեսպանը Նուրհան Մանուկյանի հետ քննարկել է «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը

23 Հունվարի 2024, 18:25

Քաղաքականություն

Իսրայելում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ քննարկել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրանք նաև քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և եկեղեցական գծով համագործակցության ընդլայնումը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության ամրապնդման նպատակով: