Իսրայելը Բաքվից ստացված զանգից հետո նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից

19 Հուլիսի 2026, 18:10

Քաղաքականություն

Իսրայելը Բաքվից ստացված զանգից հետո նահանջել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից։ Այս մասին գրում է Haaretz թերթը։

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Փաստաթուղթը պետք է ուղարկվեր Քնեսեթի քննարկմանը։

«Իսրայելի պաշտոնյաները վստահեցրել են իրենց ադրբեջանցի գործընկերներին, որ հարցը կհանվի Քնեսեթի օրակարգից: Աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն արգելափակել է քվեարկությունը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդականը կապ է հաստատել նրա գրասենյակի հետ»,–գրում է թերթը։

Ադրբեջանական հարթակները հաղորդում են, որ զանգը եղել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից։