Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին, որպեսզի նա կարողանա հարձակվել Հայաստանի վրա. Լինդսի Սնել

15 Հոկտեմբերի 2023, 21:00

Քաղաքականություն

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին զենք վաճառելուն, որը հայտնվում է Ադրբեջանում, իսկ հետո ուղղվում է Հայաստանի դեմ։

«ԱՄՆ հարկատուները զենք են ուղարկում Իսրայելին, իսկ Իսրայելը զենքը ուղարկում է Ադրբեջանին, որպեսզի նա կարողանա հարձակվել Հայաստանի վրա»,- գրել է ամերիկացի լրագրողը։