ISU-ն չեզոք կարգավիճակ է շնորհել  Ադելիա Պետրոսյանին

18 Հուլիսի 2026, 12:35

Սպորտ

Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) չեզոք կարգավիճակ է շնորհել մենասահքում հանդես եկող հինգ ռուս գեղասահորդների, այդ թվում՝ հայկական ծագմամբ ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին։ 

Ադելիան Ռուսաստանի եռակի չեմպիոն է, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի եռակի հաղթող, երկրի առաջնության բրոնզե մեդալակիր և Օլիմպիական խաղերի մասնակից։

Բացի Պետրոսյանից, ISU-ի հովանու ներքո անցկացվող մրցումներին առանց ազգային խորհրդանիշների մասնակցելու իրավունք են ստացել նաև Ալիսա Դվոեգլազովան, Աննա Ֆրոլովան, Ալինա Գորբաչովան և Գրիգորի Ֆեդորովը։