Իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին և նրա դուստրը դիմել են ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու համար
22 Հուլիսի 2026, 17:40
Հայտնի իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին և նրա դուստրը՝ Նայկե Ռիվելլին, մտադիր են ստանալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ «РИА Новости»-ին տված հարցազրույցում Ռիվելլին նշել է, որ իրենք դիմում են ներկայացրել, որպեսզի «իրենց իսկապես տանը զգան»։
Նրա խոսքով՝ երկուսն էլ ռուսական արմատներ ունեն և չեն ցանկանում հրաժարվել իրենց ծագումից։
Ռիվելլին ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ Օրնելա Մուտին երբևէ քննադատության չեն արժանացել ՌԴ-ում հաճախակի գտնվելու կամ այդ երկրի քաղաքացիություն ստանալու մտադրության պատճառով։
Նա նաև հավելել է, որ Իտալիայում շատ մարդիկ համակրանք են տածում ՌԴ-ի և նրա մշակույթի նկատմամբ։