Իտալիայի Բերգամո քաղաքում բացվել է քանդակագործ Միքայել Օհանջանյանի ցուցահանդեսը
19 Ապրիլի 2026, 10:00
Իտալիայի Բերգամո քաղաքի լեգենդար «Կարրարա» պատկերասրահում մինչև 2026 թվականի օգոստոսի 30-ը կգործի հայ նկարիչ, քանդակագործ Միքայել Օհանջանյանի «Ties: Ties That Bind» խորագրով ցուցահանդեսը։
Ինչպես գրում է իտալական «Oblo» պարբերականը, կազմակերպիչներ Քրիստոֆեր Հաթամյանը և Թամար Հովսեփյանը ներկայացնում են հինգ մոնումենտալ մարմարյա քանդակ, որոնք «ընդգծում են հայկական գեղարվեստական ժառանգության և եզակի կարարյան մարմարի ավանդույթների միջև երկխոսությունը»։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Քրիստոֆեր Հաթամյանը և Թամար Հովսեփյանը։
Քանդակագործ Միքայել Օհանջանյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում , ապա՝ Գեղարվեստի պետական ակադեմիայում: Ուսումն ավարտելուց հետո մեկնել է Ֆլորենցիա, որտեղ կրթություն է ստացել Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Ֆլորենցիայի «Օպերա դել Դուոմո» թանգարանում, Լոնդոնի Ռիջենթս Պարկում, Փարիզի «Պըտի Պալե» թանգարանում և այլուր։
Միքայել Օհանջանյանի 2015 թվականին մասնակցել է նաև Վենետիկի բիենալեին։ Նա Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող 18 արվեստագետներից մեկն էր։