Իտալիայում լույս է տեսել «Հայկական հին ավանդույթները և լեգենդները» գիրքը

19 Մարտի 2025, 10:14

Մշակույթ

Իտալիայում հրատարակվել է «Հայկական հին ավանդույթները և լեգենդները» գիրքը։

Գրքի հեղինակ, լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդին նախաբանում գրել է.
«Աշխարհը հաճախ է մոռացել Հայաստանի մասին, բայց Հայաստանն աշխարհին ասելիք ունի։ Հայ ժողովուրդն՝ աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը,վերապրել է ցեղասպանությունը, բայց միշտ լի է եղել մշակույթով ու հանճարներով»:

Գիրքը մանրամասն պատմում է հայկական սովորույթների, առասպելների, լեգենդների մասին, որոնք արմատավորված են հեթանոսության շրջանում և միաձուլված քրիստոնեության հետ: