Ժամանակի հրամայականն է բացել ՀՀ-Թուրքիա սահմանը․ Միրզոյան
01 Սեպտեմբերի 2026, 09:30
Ժամանակի հրամայականն է բացել ՀՀ-Թուրքիա սահմանը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Կարսում վերջերս շատ հաջողված գործարար համաժողով տեղի ունեցավ։ Թուրքական կողմի առաջարկով պլանավորում ենք մյուսն անցկացնել Հայաստանում, որը տեղի կունենա հոկտեմբերին»,- ասել է նախարարը։