«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին
19 Հունվարի 2024, 21:20
Հունվարին Ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ևս մեկ մարդասիրական օգնությունն է ուղարկել Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանվածների համար:
Մասիս քաղաք է ուղարկվել ավելի քան 2000 միավոր տաք անկողնային պարագաներ՝ 1400 վերմակ, 808 բարձ, 100 ներքնակ։
2023 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը ուղարկել է 4670 ապրանք։ Հունվարի վերջին սպասվում է ևս մեկ բեռնատար՝ ներքնակներով, տաք վերմակներով և բարձերով։