ժողովրդավարություն և Փաշինյան բառերն իրար չեն համապատասխանում․ Բյուրակն Իշխանյան

17 Մայիսի 2024, 23:00

Կարծիք

Ժողովրդավարություն և Նիկոլ Փաշինյան բառերը բացարձակ իրար չեն համապատասխանում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց գրող Բյուրակն Իշխանյանը։

«Մի քանի օր առաջ Դանիայում ժողովրդավարության գագաթնաժողով էր։ Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր այդ գագաթնաժողովին և պետք է ելույթ ունենար՝ խոսելով ժողովրդավարության մասին։ Արդարության համար պետք է նշել, որ ժողովրդավարություն և Նիկոլ Փաշինյան բառերը բացարձակ իրար չեն համապատասխանում»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ գագաթնաժողով անցկացման վայրում հայերը բողոքի ակցիա են իրականացրել։

Alpha News-ի զրուցակիցը նշեց նաև, որ դանիական թերթերից մեկն իր հոդվածում Փաշինյանին անվանել է ստախոս։

«Դանիայի թերթերից մեկը հարցազրույց էր վերցրել Նիկոլ Փաշինյանին հրավիրող, Դանիայի նախկին վարչապետից, որն ասել է, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, կան խնդիրներ, բայց պետք է օգնել Փաշինյանին, որ ՌԴ-ից պոկվի և քայլեր կատարի դեպի Եվրամիություն։ Բայց այդ ամենին զուգահեռ նաև թերթը մեջբերել էր բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերը, որ Հայաստանում ոստիկանական բռնություններ, քաղբանտարկյալներ կան և այլն։ Այդ ամենի արդյունքում էլ հայտնվեց այսպիսի վերնագիր՝ «Նիկոլ Փաշինյանը ստախոս է»»,- նշեց Բյուրակն Իշխանյանը։