Ժողովրդի օրինական ցասումը կհասցնի նրան, որ այդ հողատուն հրաժարական կտա. Արմինե Արշակունի

16 Մայիսի 2024, 13:02

Կարծիք

Մենք պայքարում ենք, որ այս հողատուները հեռանան, հանգիստ թողնեն մեր երկրում ապրենք: Կառավարության շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ Alpha News-ին ասաց մասնակիցներից մեկը՝ Արմինե Արշակունին:

«Ես այս շարժմանը միացել եմ հանուն իմ հայրենիքի, իմ ազգի: Մենք պայքարում ենք, որ այս հողատուները հեռանան, հանգիստ թողնեն մեր երկրում ապրենք: Հույս ունեմ, որ Սրբազանի առաջնորդած այս շարժմանը կմիանան նույնիսկ այն մարդիկ, որոնք համարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում: Այդ հողատու Նիկոլի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ կարող էինք ունենալ նույն արդյունքն առանց զոհերի, բոլորս պետք է ոտքի կանգնեինք, և նա այդ հայտարարության երկրորդ օրն այլևս չպետք է ղեկավարեր:

Այսօրվա ՔՊ-ականներն ընդամենը Նիկոլի ուսապարկերն են, և նրանք որոշում կայացնելու իրավունք չունեն: Բայց այնտեղ էլ կան մարդիկ, որոնք ավելի շատ փորձ ունեն ու պետք է հասկանան, որ սա վերջն է: Նիկոլն ինքն ասաց՝ փորձենք էլի ապրել ադրբեջանցիների հետ, կստացվի՝ լավ, չէ, չէ: Այս հայտարարություններն արած անձը չի կարող կառավարել և ժողովրդի օրինական ցասումը կհասցնի նրան, որ այդ հողատուն հրաժարական կտա: Մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք, պետք է հարց տանք մեզ՝ եթե ոչ ես, բա ով պետք է պայքարի մեր հողի համար, մեր ազգի համար»,- ասաց ակցիայի մասնակիցը: