Ջոն Հարաբեդյանը ճանաչվել է ANCA-WR-ի՝ 2026 թվականի «Տարվա օրենսդիր»
25 Օգոստոսի 2026, 18:58
Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբը (ANCA-WR) Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ դեոկրատ Ջոն Հարաբեդյանին կպարգևատրի կազմակերպության՝ 2026 թվականի «Տարվա օրենսդիր» մրցանակով։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հանդիսավոր ընթրիքի ժամանակ՝ 2026 թվականի հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, Լոս Անջելեսի «Թագլյան» համալիրում։
ANCA-WR-ի «Տարվա օրենսդիր» մրցանակն ամեն տարի շնորհվում է այն ընտրված պաշտոնյային, որը դրսևորել է ակնառու առաջնորդություն, արդարության նկատմամբ անսասան նվիրվածություն և ակտիվորեն պաշտպանել է ամերիկահայ համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերը։
Նահանգային ժողովի անդամ Հարաբեդյանին «Տարվա օրենսդիր» ճանաչելը վկայում է ANCA-WR-ի հանձնառության մասին՝ պատվելու այն պետական գործիչներին, որոնք հաստատակամորեն պաշտպանում են մարդու իրավունքները, ավելի լսելի դարձնում ամերիկահայ համայնքի ձայնը և անարդարության առջև վճռական քայլերի դիմում։
Մեծարելով նրա առաջնորդությունը՝ ANCA-WR-ը վերահաստատում է սկզբունքային շահերի պաշտպանության կենսական նշանակությունը՝ ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում հայերի համար առավել անվտանգ և արդար ապագա ապահովելու գործում։